Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է։ Այս մասին հայտարարել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Քաղաքական մրցակիցներին «ջախջախելու» հրապարակային սպառնալիքները և ընտրությունների օրը ընդդիմության կողմնակիցների մասսայական ձերբակալությունները բացահայտ բռնատիրության դրսևորումներ են։ Միակ նպատակը՝ արմատախիլ անելն է ընդդիմությանը»,- նշել է նա։
Ռոբերտ Ամստերդամը նաև հստակեցրել է, որ միջազգային հանրությունը, մասնավորապես Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, չի կարող անտեսել այս ապօրինությունները։
«Սատարելով այս կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն Ռուսաստանի հանդեպ կուրացնող ատելության և ի հաշիվ հայ ժողովրդի շահերի»,- ընդգծել է իրավաբանը՝ հավելելով, որ իրենք կգործեն օրենքի շրջանակներում՝ իրավական պատասխանատվության ենթարկելու բոլորին, ովքեր մասնակցել են կամ հրահանգել են այս ապօրինական գործողություններին։
«Այս գոյաբանական պայքարում վախը չի՛ հաղթելու»,- եզրափակել է Ամստերդամը։
