ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ ԻՐ SME.ARDSHINBANK.AM ՀԱՐԹԱԿՈՒՄ ՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ ԻՐ SME.ARDSHINBANK.AM ՀԱՐԹԱԿՈՒՄ ՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ ԻՐ SME.ARDSHINBANK.AM ՀԱՐԹԱԿՈՒՄ ՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արդշինբանկը հայտարարում է նոր գործիքակազմ գործարկելու մասին իր sme.ardshinbank.am հարթակում՝ առաջարկելով փոքր և միջին ձեռնարկություններին առավել հարմար, արագ և հասանելի ճանապարհ անհրաժեշտ ֆինանսավորումը ստանալու համար։

Հարթակը, որն այսօր հասանելի է, թույլ է տալիս բավարարել բիզնեսի բնականոն գործունեությունն ապահովող բոլոր կարիքները։ Օգտատերերը կարող են առանց բանկ այցելելու մի քանի պարզ քայլով հաշիվ բացել, քարտ պատվիրել և գրանցել POS տերմինալ՝ իրենց բիզնեսի ամենօրյա վճարումների համար։

Նոր թվային գործիքը հնարավորություն է տալիս վարկային հայտը ներկայացնել ամբողջությամբ օնլայն՝ առանց բանկի մասնաճյուղ այցելելու։ Այս լուծումը նախատեսված է աջակցելու ձեռնարկություններին իրենց գործունեության ընդլայնման, շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման, ընթացիկ կարիքների ֆինանսավորման, ինչպես նաև պարտավորությունների վերաֆինանսավորման գործընթացում։

Առաջարկը ուղղված է Հայաստանի Հանրապետությունում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի համար։

Վարկի պայմանները հետևյալն են․

Գումարը․ 1-ից 15 մլն դրամ կամ 2 000-ից 50 000 ԱՄՆ դոլար / եվրո։
Արտոնյալ ժամանակահատված (մայր գումարի մասով)․ մինչև 12 ամիս ներառյալ։
Հավելյալ վճարներ․ դիմումի դիտարկման և վարկի տրամադրման համար վճար չի սահմանվում։
Տոկոսադրույքներ․
ՀՀ դրամ՝ 16% (փաստացի տոկոսադրույքը՝ 13.26%–17.36%)։
ԱՄՆ դոլար՝ 14%։
Եվրո՝ 12.5%։

Ինչպես ներկայացնել ավտոմատ վարկի հայտը․

Գործընթացը շատ պարզ է․ անհրաժեշտ է այցելել sme.ardshinbank.am, գրանցվել, ընտրել «Ավտոմատ վարկ» բաժինը, նշել ցանկալի գումարը, արժույթը, գործունեության ոլորտը և լրացնել անհրաժեշտ տվյալները։

Արդշինբանկը նաև տրամադրում է բիզնես վարկերի վերաֆինանսավորում՝ ավելի շահավետ պայմաններով գործող այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից բիզնես վարկերն Արդշինբանկ տեղափոխելու դեպքում։

«Մեր նպատակը ապահովել ժամանակակից և հարմարավետ ֆինանսական գործիքներ ձեռնարկատերերի համար»,- նշել են բանկում։ «Բիզնես վարկերի օնլայն հարթակի նոր գործիքների գործարկումը նպատակ ունի բարձրացնել բանկային ծառայությունների մատչելիությունը և խթանել ՓՄՁ ոլորտի կայուն զարգացումը Հայաստանում։ Վստահ ենք, որ մեր հաճախորդները բարձր կգնահատեն այս նոր լուծումը»։

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է, որն ունի աշխարհի երեք հեղինակավոր վարկանիշային գործակալությունների՝ Standard & Poor’s, Moody’s և Fitch-ի կողմից շնորհված վարկանիշներ։ Բանկն ունի ՀՀ Կենտրոնական բանկի վերահսկության ներքո։