Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը՝ հաճախորդներին իրենց համայնքներում ավելի մոտ լինելու նպատակով։ Այս անգամ Բանկի նոր մասնաճյուղ է բացվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ «Արտաշատ»-ն Ամերիաբանկի թվով 29-րդ մասնաճյուղն է և առաջինը՝ Արարատի մարզում։
Բացման առթիվ «Արտաշատ» մասնաճյուղում գործում են հատուկ առաջարկներ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ՝ բացելով հաշիվ մինչև 30.06.2026թ․-ը ներառյալ։
Հատուկ առաջարկներ ֆիզիկական անձանց համար
Վճարային քարտ: Մեկ Visa Platinum կամ MasterCard Platinum վճարային քարտի տրամադրում՝ առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի։
Անվճար հաշվի բացում: Անվճար հաշվի բացում՝ ծառայությունների փաթեթով, որը ներառում է ՀՀ դրամով և արտարժույթով մեկական հաշիվ, ինչպես նաև Classic/Standard վճարային քարտ՝ առանց 4 տարվա սպասարկման վճարի։
Վերաֆինանսավորում: Վերաֆինանսավորման նպատակով անգրավ վարկերի տրամադրում՝ 15%-ով։ Այս առաջարկը գործում է գրանցված եկամուտ ունենալու դեպքում։
Հատուկ առաջարկներ իրավաբանական անձանց համար
Բիզնես հաշիվ: Բիզնես հաշվի՝ «Ստարտ» և «Պլատինում» փաթեթների տրամադրում՝ առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի։
Բանկինգ ծառայություններ: Ինտերնետ բանկինգ/Մոբայլ բանկինգ ծառայության տրամադրում՝ առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի։
Բիզնես քարտեր: Visa Business, Mastercard Business, Visa Platinum կամ Visa Platinum Digital Business քարտի տրամադրում՝ առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի։
Քարտեր ղեկավարներին: Ընկերության 2 ղեկավարին / իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Signature կամ Infinite տեսակի քարտերի)` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի։
Տեխնիկապես հագեցած, հարմարավետ սրահով ու բարեհամբույր աշխատակազմով «Արտաշատ» մասնաճյուղն իր հաճախորդներին սպասում է Օգոստոսի 23 փողոց, 107 հասցեում՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը` 09:30-ից մինչև 17:00։
