ԵՎ ՈՏՔԻ ԿԵԼՆԵՆ ՀԱԶԱՐԱՎՈՐ «ԱՐՄԻՆԵ ՄՈՍԻՅԱՆ»-ՆԵՐ. ՆԻԿՈԼԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՄԱՐՍԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

ԵՎ ՈՏՔԻ ԿԵԼՆԵՆ ՀԱԶԱՐԱՎՈՐ «ԱՐՄԻՆԵ ՄՈՍԻՅԱՆ»-ՆԵՐ. ՆԻԿՈԼԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՄԱՐՍԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

ԵՎ ՈՏՔԻ ԿԵԼՆԵՆ ՀԱԶԱՐԱՎՈՐ «ԱՐՄԻՆԵ ՄՈՍԻՅԱՆ»-ՆԵՐ. ՆԻԿՈԼԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՄԱՐՍԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

Օկուպացիոն ռեժիմի պարագլխի վարքագիծը գնալով ավելի հաճախ ու համառորեն է հիշեցնում այն հայտնի ճշմարտությունը, որ հանցագործին անդիմադրելիորեն ձգում է հանցանքի վայրը։ Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ակնհայտ է դառնում, որ Նիկոլը պարզապես անկարող է դիմադրել այդ ձգողականությանը։ Նրա վերջին բոլոր ելույթները (այդ թվում՝ Եվրախորհրդարանում), հայտարարությունները, տեսանյութերը, միջադեպերն ու սկանդալներն այս կամ այն կերպ կապված են հենց Արցախի և արցախցիների հետ։ Եվ որքան էլ թվա, թե նա «մարսել է Արցախի հանձնումը», ժամանակի ընթացքում միանգամայն պարզ է դառնում. չի մարսել։ Եվ երբեք չի մարսելու։

Չէր հասցրել մարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնանկության հետ կապված սկանդալը, երբ բռնկվեց նորը. արցախցի փախստական կնոջ՝ անչափահաս երեխաների մոր ցինիկ ձերբակալությունը սոցցանցում գրած մեկնաբանության համար։ Իսկ երեկվա միջադեպն ընդհանրապես դարձավ այդ արարածի վարքագծի կատալիզատորը ոչ միայն ընտրությունների համատեքստում, այլև առհասարակ։ Հավանաբար նրա խորհրդականները փորձառու քաղտեխնոլոգներ ու պիարի մասնագետներ են։ Բայց մետրոյում տեղի ունեցածն, անշուշտ, ինքնաբուխ արարք էր՝ հրահրված, բացի ամենից, նաև Արցախի հանձնումը «մարսած չլինելու» հանգամանքով։ Իսկ ավելի ճիշտ՝ նրա երկարամյա անկեղծ ատելությամբ արցախցիների հանդեպ, հայ ժողովրդի այն հատվածի, որը «հանդգնեց» ոտքի ելնել պատմական անարդարության դեմ, համախմբել ժողովրդին համազգային շարժումով և հայկական պահել կորսված Մեծ Հայրենիքի փոքրիկ պատառիկը հերոսական պայքարով։ Անել այն, ինչն անհասկանալի, անչափ խորթ և անըմբռնելի է Փաշինյանի նմանների ողորմելի հոգուն և դավաճանական էությանը։

«Բարերարի» դիմակի տակից հանկարծ դուրս եկավ հրեշի դեմքը, որը չունի ոչ մի սրբություն, լինելով ամենանսեմ արատների կրող։ Եվ խորապես խորհրդանշական է, որ պատահաբար (թե՞ ոչ պատահաբար) դեմ-դիմաց հայտնվեցին երկու գաղափարախոսությունների կրողներ. Հայրենիքի նկատմամբ վսեմ, հոգևոր, քաջարի ու անձնուրաց սիրո և նվիրվածության, և բացառապես սեփական որկորին նսեմ, սողացող, վախկոտ ու երեսպաշտ նվիրվածության և կուշտ խռխռոցի ցմահ վայելքով իրեն ապահովել խոստացող յուրաքանչյուրի առջև սողալու պատրաստակամության։

Արցախյան առաջին ազատամարտում Հայրենիքի ազատության համար կյանքը զոհաբերած Արցախի հերոսի դուստրն ու փոքրիկ թոռնիկը և հայկական հողերը ծախած ողորմելի արարածը։ Թուքը շաղ տվող խղճուկ հիստերիկը և հանգիստ, սեփական իրավացիության մեջ վստահ երիտասարդ կինը, որը անձնական ու ազգային արժանապատվության, պատվի և հայկական ոգու դաս տվեց նրան։ Այն ոգու, որն ապրում է ամեն իսկական հայի մեջ, չնայած Նիկոլի ու իր տերերի բոլոր ճիգերին՝ կոտրելու, նվաստացնելու ու սպանելու այն։

Իսկ եթե մի կողմ դնենք մետրոյում տեղի ունեցածի զուտ բարոյական կողմը, ապա պետք է փաստենք, որ Փաշինյանը սկսել է իր նախընտրական քարոզարշավի հաջորդ փուլը։ «Եթե ես վարչապետ չլինեմ, պատերազմ կլինի» ցինիկ սպառնալիքից ու շանտաժից նա անցել է այդ երևակայական պատերազմի «մեղավորների» որոնմանը։ Եվ, բնականաբար, գտել նրանց՝ ի դեմս արցախցիների։

ՎԵՐՋԻՆ ԲՈԼՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ «ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ» ՇՌԱՅԼ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ, ուղղված են մեկ նպատակի. փախստականներին ներկայացնել իբրև գլխավոր մեղավորներ այն բանի, ինչն իբր տեղի կունենա, եթե իրեն չվերընտրեն։ Նիկոլը վախեցնում է իր անուղեղ ընտրազանգվածին արցախցիներով, բացահայտորեն սադրելով «քույրերի ու եղբայրների» դեմ ատելության ու հալածանքի հերթական մոլեգնություն։ Պառակտման նոր փուլ է հրահրում հայ ժողովրդի մեջ. և՛ Հայաստանի ներսում, և՛ Սփյուռքում, քանզի լպրծուն օձաձկան պես՝ միայն այդպիսի պղտոր ու գարշահոտ ջրի մեջ է կարող որսալ իր գարշելի «ձկնիկը»։

Նիկոլը կրկին փորձում է մարգինալացնել արցախցիներին, որոնք չեն ցանկանում հաշտվել իրենց ու մեր Հայրենիքի կորստի հետ։ Որոնք ունեն սեփական և ազգային արժանապատվության զգացում, քաջություն, արիություն և կամք։ Արցախցիներին, որոնք չեն ցանկանում հ