Փաշինյանական կառավարության անդամները մեկը մյուսի հետևից հանդես են գալիս սենսացիոն հայտարարություններով, որոնք վկայում են նրանց մասնագիտական կատարյալ անպիտանիության և իրենց ենթակայության տակ գտնվող գերատեսչություններում տիրող բացարձակ անտերության մասին։ Ըստ էության, դրանում ոչ մի նոր բան չկա, բայց պաշտոնյաների հրապարակային խոստովանություններն առանձնակի նշանակալիություն ունեն, չենք խոսում արդեն այն մասին, որ նրանք ներսից հաճախ հիմարաբար բացահայտում են մանրամասներ, որոնք նախկինում հայտնի չէին։
Այսպիսով, երկուշաբթի օրը հանձնակատար Սինանյանը ուղիղ տեքստով խոստովանեց, որ այժմ իր գրասենյակի գլխավոր խնդիրը Եկեղեցու դեմ ուղղված ակտիվ իշխանամետ քարոզչությունն է սփյուռքահայերի շրջանում՝ միաժամանակ մեղադրելով մեր հայրենակիցներին Հայաստանում տեղի ունեցող գործընթացները «ներքին վերլուծության ենթարկելու» անկարողության մեջ։ Այսինքն՝ Սինանյանի արտասահմանյան անթիվ գործուղումների վրա բյուջեի ծախսերի նպատակը ոչ միայն Սփյուռքին հորդորելն է՝ աջակցելու Նիկոլին, այլև նրա ներկայացուցիչներին համոզելը՝ միանալու հայկական ինքնության կարևորագույն ինստիտուտի՝ ՀԱԵ-ի ոչնչացմանն ուղղված իշխանությունների հանցավոր արշավին։
Սակայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որոշեց, ըստ երևույթին, առաջ անցնել հանձնակատարից և հաջորդ օրը հրամցրեց ոչ պակաս ցինիկ անկեղծացումներ։ Նախևառաջ բառացիորեն աչքներիս առաջ գիրացող պաշտպանության նախարարը «պարզաբանեց» հայ հասարակայնությանը ցնցած հայտարարությունը, որը նոյեմբերի կեսերին արել էր ՀՀ ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավար, «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը։
Նա, մասնավորապես, հայտնել էր, որ Սյունիքում դիրքեր բարձրացող հայ զինվորները խուզարկության են ենթարկվում ադրբեջանցիների կողմից։
«Կան վկայություններ, ես տեղերն էլ գիտեմ այդ դիրքերի, որտեղ մեր զինվորները գնում են Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից զննում անցնելուց հետո։ Երկու օրվա սնունդ, երկու փամփշտատուփից ավելին ադրբեջանցիները չեն թույլատրում, որ անցկացնեն։ Մինչև փոխարինող զինվորը չգա, այնտեղի զինվորներին թույլ չեն տալիս դուրս գալ։ …Այդ տղաներին պատանդ են պահում։ Այնտեղ մեր զորքն անցնում է նվաստացման միջով, և այս մասին մեր Պաշտպանության նախարարությունը գիտի. մեր զինվորներին զննում են՝ անգամ գրպանները»,- պատմել էր Քերոբյանը։
Եվ ահա միայն հիմա, այդչափ ցնցող հայտարարությանը հաջորդած շուրջ 2-ամսյա լռությունից հետո, Պապիկյանը որոշեց «պարզաբանել» իրավիճակը։ Բնականաբար, նա հերքեց ռազմական փորձագետի խոսքերը. իբր՝ ոչ մի զննում էլ չի անցկացվում։ Իսկ որպես փաստարկ բերեց այն փաստը, թե «ամիսներ շարունակ որևէ խնդիրներ այդտեղ չեն առաջանում»։
Հետաքրքիր է, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե հայ զինվորներին հրահանգված է (ինչը կասկածից վեր է) անտրտունջ ենթարկվել ադրբեջանցիների զննություններին, այն էլ երբ նրանք ընդ որում իսկապես պատանդ են դառնում իրենց իսկ երկրի տարածքում։
«ԸՆՏՐԱՆՔԸ ՀԵՏԵՎՅԱԼՆ Է. ԿԱ՛Մ ՊԻՏԻ ԷԴ ԴԻՐՔԸ ԹՈՂՆԵՆՔ, կա՛մ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը՝ որպես պաշտպանության նախարար, ես չեմ դրա միակ շահառուն։ Բայց այն, որ էստեղ դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պիտի մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ, մյուս ընտրանքն է»,- հայտարարեց նախարարը։
Տվյալ դիրքերը, ըստ նրա, գտնվում են Սև լճի շրջանում, այսինքն՝ ՀՀ ինքնիշխան տարածքներում, որոնց մի մասը՝ մոտ 250 քառ. կմ, 2021 թվականի մայիսից ի վեր բռնազավթել են ադրբեջանական զինված ուժերը։ Որոնք, հավելենք մեր կողմից, շատ ազատ են զգում իրենց այնտեց, բնակռում են ու ամրապնդվում։ Բայց Հայաստանի պաշտպանության նախարարը (!) դա չի անվանում բռնազավթում, նա նույնիսկ պարկեշտության համար չի խոսում հայկական հողերը թշնամու զորքերի ներկայությունից ազատելու անհրաժեշտության մասին։
«Այդ հարցերը կլուծվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների շրջանակում։ Եվ այդ դիրքորոշումը չի փոխվելու, այդպիսին է, ըստ էության, կառավարության դիրքորոշումը, որը ես լիովին կիսում եմ։ Ես կարծում եմ, որ նման որոշումը տևական խաղաղություն կապահովի մեր տարածաշրջանում»,- հանգիստ ասում է Պ
