Պետք է բարձրացնել հարցը՝ Բաքվում պահվող մեր ռազմագերիների ազատման մասին

Պետք է բարձրացնել հարցը՝ Բաքվում պահվող մեր ռազմագերիների ազատման մասին

Պետք է բարձրացնել հարցը՝ Բաքվում պահվող մեր ռազմագերիների ազատման մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ ԱՄՆ փոխնախագահի՝ Բաքու կատարվելիք այցի ընթացքում պետք է մաքսիմալ լարել հայկական ներուժը և բարձրացնել հարցը՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատարձակման մասին։

Արմեն Աշոտյանը նշում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին ամիսներ առաջ հաջողվել էր Մինսկում հասնել մի քանի տասնյակ բելառուս քաղբանտարկյալների ազատությանը։ Նրա կարծիքով՝ նման սցենարը հնարավոր է ինչպես Ալիևի, այնպես էլ Փաշինյանի դեպքում։

Փոխնախագահը նաև ընդգծում է, որ Ադրբեջանում՝ քրիստոնյա հայերի, իսկ Հայաստանում՝ առնվազն հիգևոր սպասավորների իրավունքների պաշտպանությունը տեղավորվում է թե՛ Վենսի անձնական, թե՛ Թրամփի վարչակազմի աշխարհայացքի մեջ։

Արմեն Աշոտյանը կոչ է անում Հայաստանում և Սփյուռքում նպատակային աշխատանք կատարել այս ուղղությամբ՝ վստահ լինելով, որ կարելի է «կապիտալիզացնել» Վենսի այցը մեր հայրենակիցների ազատության տեսքով։

Նրա խոսքերը հնչել են Իրանի հետ կրկին թեժացող հակամարտությամբ պայմանավորված՝ ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքում զգալի ուժերի տեղակայման համատեքստում։