ՍՓՅՈՒՌՔԻ ԶՈՐԱՇԱՐԺԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՔԱՅԼԵՐԻՑ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՍՓՅՈՒՌՔԻ ԶՈՐԱՇԱՐԺԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՔԱՅԼԵՐԻՑ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՍՓՅՈՒՌՔԻ ԶՈՐԱՇԱՐԺԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՔԱՅԼԵՐԻՑ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2026 թվականի ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որը համախմբեց 26 երկրներից, ներառյալ Հայաստանից և Արցախից ժամանած 160 քաղաքական գործիչների, համայնքային առաջնորդների, միջազգային իրավաբանների, հոգևորականների և մտավորականների։

Խորհրդաժողովի հիմնական նպատակն էր Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների վերլուծությունը՝ հաշվի առնելով շարունակվող ազգային մարտահրավերները և փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունները։ Ընդգծվեց համահայկական միասնական օրակարգի շուրջ համակարգված զորաշարժի անհրաժեշտությունը։

Սա մեր երկրի պատմության մեջ վճռորոշ պահ է։ Ամեն անցնող օր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական գործողություններով զգալի վնաս է հասցնում Հայաստանի ազգային շահերին։ Եթե նա շարունակի պաշտոնավարել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո, ապա հայրենիքի գոյությունը կարող է հայտնվել մեծ վտանգի տակ։ Հայաստանին անհրաժեշտ է ունակ ղեկավար, որը կպաշտպանի երկրի ազգային շահերը բոլոր կողմերից եկող արտաքին միջամտություններից՝ Արևելքից, Արևմուտքից, Հյուսիսից, թե Հարավից։

Հայերը, որոնք այս վճռորոշ պահին անտեսում են հայրենիքի տհաճ իրավիճակը և ձեռքները ծալած նստում, նպաստում են նրա անկմանը։ Անկախ բնակության վայրից, յուրաքանչյուր հայ ունի սուրբ պարտականություն՝ պաշտպանելու Հայաստանը նրա թշնամիներից՝ թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։

Ցավոք, Հայաստանի գրանցված ընտրողների մոտ կեսը հայտնել է, որ չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այսպիսի անտարբերությունը հնարավորություն է տալիս շարունակելու այն քաղաքականությունը, որին մեծամասնությունը դեմ է։ Յուրաքանչյուր գրանցված հայ ընտրող ունի քաղաքացիական պարտականություն մասնակցելու ընտրություններին և քվեարկելու հունիսի 7-ին։ Նույնիսկ Սփյուռքում ապրող Հայաստանի քաղաքացիները պետք է ժամանեն Հայաստան՝ մասնակցելու քվեարկությանը։

Քարոզարշավի ռազմավարության տեսանկյունից ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեն այն ընտրողների վրա, որոնք նախատեսում են չմասնակցել ընտրություններին, այլ ոչ թե ժամանակն ու ռեսուրսները վատնեն Փաշինյանի նվազող աջակիցներին համոզելու վրա։ Նրա հետևորդները շարունակելու են աջակցել նրան, քանի որ իրենց ապրուստը կախված է նրանից, նրանք կամ պետական ​​ծառայողներ են, որոնք ստանում են մեծ պարգևավճարներ, կամ օգտվում են մենաշնորհային բիզնես արտոնություններից։

Քաղաքական իրավիճակի հրատապության պայմաններում Փարիզի խորհրդաժողովը ստացավ առանձնահատուկ կարևորություն։ Մասնակիցների մեծ մասը, որոնք որևէ կուսակցության հետ կապ չունեին, համատեղ արձանագրեցին Հայաստանի առջև ծառացած վտանգները և պարտավորվեցին տուն վերադառնալուն պես ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ իրենց համայնքների անդամներին զորաշարժելու նպատակով։ Հատկանշական է, որ խորհրդաժողովին մասնակցում էին Հայաստանի երեք նախկին վարչապետները՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը։

Ֆրանսիայի Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանն ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղերձը։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը մասնակիցներին դիմեց տեսաուղերձով։ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար և Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն անձամբ ելույթ ունեցավ խորհրդաժողովում։

Խորհրդաժողովում 19 բանախոսներ ելութ ունեցան չորս պանելային քննարկումներում․
1. Սփյուռքի ռազմավարական դերն ազգային հիմնախնդիրների լուծման մեջ. ո՞րն է Սփյուռքի քաղաքական օրակարգը։
2. Ազգային արժեքների և Հայոց եկեղեցու կարևորությունը Սփյուռքում՝ հայկական ինքնության պահպանման համար․ նոր իրավիճակի մարտահրավերները։
3. Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմնահարցեր և հորիզոններ։
4. Սփյուռքի զորաշարժ և վերաշխուժացում՝ հանուն համազգային նպատակների։

Որպես խորհրդաժողովի բանախոսներից մեկը՝ իմ ելույթում ափսոսանք հայտնեցի, որ Հայաստանի իրարահաջորդ կառավարությունները Սփյուռքը լիարժեք չեն օգտագործել որպես թանկարժեք ռեսուրս։ Փաշինյանի վարչակազմի կողմից Սփյուռքի նախարարության փակվելուց հետո Սփյուռք-Հայաստան հարաբերությունները հասել են իրենց ամենացածր մակարդակին՝ Հայաստանի անկախությունից ի վեր։ Փաշինյանը