ՀՀԿ փոխնախագահը կոչ է անում ընդդիմությանը «հարամել» Փաշինյանի եվրոպական հարսանիքը

ՀՀԿ փոխնախագահը կոչ է անում ընդդիմությանը «հարամել» Փաշինյանի եվրոպական հարսանիքը

ՀՀԿ փոխնախագահը կոչ է անում ընդդիմությանը «հարամել» Փաշինյանի եվրոպական հարսանիքը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Հարցեր կան» հաղորդմանը հայտարարել է, որ ընդդիմությունը պետք է պատրաստվի Երևանում սպասվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ այն համարելով Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար նախատեսված «հարսանիք»։

Ըստ Աշոտյանի՝ իշխանությունն արդեն սկսել է կեղծել ընտրությունները՝ օգտագործելով սմարթ տեխնոլոգիաներ։ Նա նշել է, որ ընտրական օրենսգիրքը փոխվել է ամիսներ առաջ, սահմանափակվել է դիտորդական առաքելության աշխատանքը, իսկ դրսից բերված մարդկանց կորզվել են հայտարարություններ՝ ի պաշտպանություն վարչապետի։

«Մենք քնձռոտ քաղաքական համակարգ ունենք։ Իշխանությունն ամենաքնձռոտն է, բայց մենք ընդհանուր առմամբ ունենք «ցբխված» քաղաքական համակարգ. էլիտա գոյություն չունի։ Այն մարդկանց, ում թվում է, թե ժանտախտի պայմաններում պարսպվելով ԱԺ-ի շենքում՝ կարող են խուսափել ժանտախտից, սխալվում են. ԱԺ-ի պատերը չեն փրկելու»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ընդդիմությանը պետք է հասկանա՝ ընտրություններին առանց փողոցի հաղթել չի ստացվելու։

Աշոտյանը կոչ է արել ստեղծել հատուկ շտաբ, որը կկազմակերպի համատարած պիկետներ, միասնական հանրահավաքներ և կխոչընդոտի պատվիրակության աշխատանքը սահմանադրական իրավունքի շրջանակում։ Նրա խոսքով՝ նպատակը պետք է ցույց տալ, որ ընդդիմությունը «մեռած չէ» և պատրաստ է պաշտպանել իր դիրքերը։

«Ես առաջարկում եմ ընդդիմությանը հարամել Փաշինյանի եվրոպական հարսանիքը»,- եզրափակել է Աշոտյանը։