Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԿՎԵԼ ԱՄԵՆ ՊԱՀԻ

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԿՎԵԼ ԱՄԵՆ ՊԱՀԻ

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԿՎԵԼ ԱՄԵՆ ՊԱՀԻ

Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբ «Խաթամ ալ-Անբիա»-ից հնչել է կարևոր և շտապ հայտարարություն, որը ՀՀ օրվա իշխանությունները պետք է ուշադիր կարդան առնվազն 10 անգամ, իսկ եթե չհասկացան՝ 100 անգամ։

«Մենք հայտարարում ենք Իրանի հարևան Ադրբեջանի Հանրապետությանը, որպես մուսուլմանական երկրի, որ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու համար անհրաժեշտ է անհապաղ հեռացնել սիոնիստներին իր երկրից և չվտանգել սեփական ժողովրդի ու իսլամական Իրանի անվտանգությունը»։

Այս հայտարարությունը, եթե իրականություն դառնա, կարող է մեկ ակնթարթում փոխել տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր ժամանակավոր պայմանավորվածությունները և արմատապես շրջել իրավիճակը։ Իրանի հնարավոր հարվածը Ադրբեջանին կարող է բռնկել ամենաթեթև մթնոլորտը՝ վերածելով այն լիարժեք պատերազմի։

Այս իրադարձությունների ֆոնին, որպես ռազմական գործողությունների թանձր քողի տակ հայասպան ադրբեջանական բանակը կարող է կրկին հարձակում սկսել Հայաստանի դեմ։

Այս պայմաններում անհրաժեշտ է դադարեցնել անպիտան «քարոզարշավային» կապիկությունները և կենտրոնանալ Հայաստանի պաշտպանական կարողությունների զորացրման վրա։

Իրանի իշխանությունները պաշտոնապես հերքում են Նախիջևանում ԱԹՍ-ների հարվածներին իրենց մասնակցությունը, սակայն իրավիճակը շարունակում է լարվել։