ԻՍԿ ԴՈՒՔ ԿՓՈԽԵ՞Ք ՁԵՐ ՈՐԴՈՒ, ԱՄՈՒՍՆՈՒ, ԵՂԲՈՐ, ԹՈՌԱՆ, ՀՈՐ ԿՅԱՆՔԸ ԵՐԵՔՍԵՆՅԱԿԱՆՈՑԻ ՀԵՏ

ԻՍԿ ԴՈՒՔ ԿՓՈԽԵ՞Ք ՁԵՐ ՈՐԴՈՒ, ԱՄՈՒՍՆՈՒ, ԵՂԲՈՐ, ԹՈՌԱՆ, ՀՈՐ ԿՅԱՆՔԸ ԵՐԵՔՍԵՆՅԱԿԱՆՈՑԻ ՀԵՏ

ԻՍԿ ԴՈՒՔ ԿՓՈԽԵ՞Ք ՁԵՐ ՈՐԴՈՒ, ԱՄՈՒՍՆՈՒ, ԵՂԲՈՐ, ԹՈՌԱՆ, ՀՈՐ ԿՅԱՆՔԸ ԵՐԵՔՍԵՆՅԱԿԱՆՈՑԻ ՀԵՏ

Նիկոլական քարոզիչների օրվա փուչիկ է հավակնում դառնալ Դատախազության հաղորդագրությունն այն մասին, որ վերջին 7 տարիներին պետությանը իբր վերադարձվել է «773 միլիոն ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցներ»։

Դնում եմ մի կողմ, որ սրանց պաշտոնական թվերն, ինչպես ցանկացած այլ հաղորդած տեղեկատվություն, մշտապես պետք է ստուգել։ Դնում ենք մի կողմ, որ նման գործերի ճնշող մեծամասնությունը ընթանում և ավարտվում է աղաղակող ապօրինություններով։ Լիովին ընդունում եմ, որ որոշ գործերով լուծումները կարող են լինել օբյեկտիվ։

Բայց պետբյուջեն լցնելու մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք՝ երկրի արտաքին պարտքը ավելացել է 8 միլիարդ ԱՄՆ դոլարով։ 6 միլիարդ ԱՄՆ դոլարի արժողությամբ զենք է նվիրվել Ադրբեջանին։ 200 միլիոն ԱՄՆ դոլարի պարգևավճար է բաժանվել։ Մի քանի տասնյակ միլիարդի գույք, ռեսուրսներ, տարածքներ Արցախում նվիրվել են Ադրբեջանին։

Էլ չասեմ մարդկային հազարավոր կորուստների մասին։ Սրանց լկտիության աստիճանը պատկերացնելու համար մի հաշվարկ կատարեք՝ 773 միլիոնը բաժանեք 5000-ի։ Ահա այսքան «արժե» մեկ մարդկային կորուստը սրանց պաշտոնավարման ընթացքում, մի երեք սենյականոց բնակարանի գին։

Իսկ դուք կփոխե՞ք ձեր որդու, ամուսնու, եղբոր, թոռան, հոր կյանքը երեքսենյականոցի հետ։

Իրանը մոբիլիզացված է, հասարակությունը համախմբվել է պատերազմի պայմաններում։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է Արցախում ադրբեջանցիների բնակեցման…