Մենուա Սողոմոնյանը՝ հաղթանակի դեպքում անկլավների հանձնման մասին

Մենուա Սողոմոնյանը՝ հաղթանակի դեպքում անկլավների հանձնման մասին

Մենուա Սողոմոնյանը՝ հաղթանակի դեպքում անկլավների հանձնման մասին

Հայաստանի ներկայիս կառավարության հաղթանակի դեպքում այսպես կոչված անկլավները կանցնեն Ադրբեջանին։ Այս կարծիքը հայտնել է «Հայաքվե» հասարակական-քաղաքական շարժման ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ իրադարձությունների զարգացման երկու հիմնական սցենար է առկա։ Եթե իշխանությունները հաղթանակ գրանցեն, պետք է սպասել տուրբուլենտ շրջան։ Ի պատասխան՝ իշխանությունները կձգտեն ամրապնդել իրենց դիկտատուրան և խորհրդարանում մեծամասնություն ստանալու դեպքում կսկսեն «որս» կատարել ընդդիմության նկատմամբ։

Քաղաքական գործիչը կարծում է, որ Բաքվից Փաշինյանի թիմից սահմանին տիրող ներկայիս խաղաղության դիմաց կպահանջեն այս տարածքները։ «Շատ ուղիղ տեքստով ասում են, «եթե երկու երրորդը չունենանք՝ կլինի պատերազմ», որովհետև շատ պարզ է, իրենց առաջ խնդիր կա դրված, որ եթե հիմա մենք չենք կրակում, հիմա քեզ թույն ենք տալիս, որ քո ժողովրդին ասես, որ հիմա խաղաղություն է, ապա դու պետք է դրա համար վճարես և ինչո՞վ պետք է վճարվի»,- նշել է Սողոմոնյանը։

Նրա խոսքով, ամենահավանական տարբերակն այն է, որ Տիգրանաշենը, Վերին Ոսկեպարը, Ազատամուտը (այսպես կոչված Սոֆուլուն), Բարխուդարլուն հատվածները, որոնք հաճախ անվանում են «անկլավներ», կանցնեն Ադրբեջանին։ Զիջումների համար ամենահարմար ժամանակը, նրա կարծիքով, հուլիս-օգոստոսն է, քանի որ եթե սցենարը հաջողվի, հիասթափությունը մեծ կլինի, իսկ կլիմայական պայմանները (շոգ) կխոչընդոտեն զանգվածային բողոքի ցույցերին։

Երկրորդ սցենարը կապված է ընդդիմության հնարավոր հաղթանակի հետ։ Քաղաքական գործիչն առաջարկել է նախապես համաձայնության գալ մի բանաձևի շուրջ, որը կապահովի ցանկացած ձայնի օգտագործումը՝ միայն նպատակ ունենալով այս իշխանություններին հեռացնելու համար։ «Ինչպես այս ընտրություններն են արտառոց, այնպես էլ զարգացումները լինելու են անսովոր ընտրություններից հետո։ Հայաստանն այսօր այս իշխանություններով ձեռնտու է համաշխարհային կենտրոնների մեծ մասին, նույնիսկ Մոսկվային»,- փաստել է Սողոմոնյանը։

Նա նաև ընդգծել է, որ նոր իշխանությունների առջև հասարակական հաշտեցման մեծ աշխատանք է դրված։ Շատ կարևոր է ստեղծել այնպիսի կառավարում, որն անհնարին կդարձնի իշխանության և դրա ինստիտուտների, առաջին հերթին՝ դատախազության ուզուրպացումը։ «Իշխանություններին անհրաժեշտ է խորհրդարանի երկու երրորդը, որովհետև դատախազի լիազորությունների ժամկետն ավարտվում է։ Անկլավների հանձնումը հանցագործություն է, նրանց հավատարիմ դատախազ է պետք, որպեսզի հանցագործությունը մնա անպատիժ»,- ընդգծել է Սողոմոնյանը։