ԱՄՍՏԵՐԴԱՄ․ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ, ՈՐ ԵՄ-Ը՝ ՈՒՐՍՈՒԼԱ ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ, ԱՉՔ ՓԱԿԻ ԱՅՍ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է։ Այս մասին հայտարարել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Քաղաքական մրցակիցներին «ջախջախելու» հրապարակային սպառնալիքները և ընտրությունների օրը ընդդիմության կողմնակիցների մասսայական ձերբակալությունները բացահայտ բռնատիրության դրսևորումներ են։ Միակ նպատակը՝ արմատախիլ անելն է ընդդիմությանը»,- նշել է նա։

Ռոբերտ Ամստերդամը նաև հստակեցրել է, որ միջազգային հանրությունը, մասնավորապես Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, չի կարող անտեսել այս ապօրինությունները։

«Սատարելով այս կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն Ռուսաստանի հանդեպ կուրացնող ատելության և ի հաշիվ հայ ժողովրդի շահերի»,- ընդգծել է իրավաբանը՝ հավելելով, որ իրենք կգործեն օրենքի շրջանակներում՝ իրավական պատասխանատվության ենթարկելու բոլորին, ովքեր մասնակցել են կամ հրահանգել են այս ապօրինական գործողություններին։

«Այս գոյաբանական պայքարում վախը չի՛ հաղթելու»,- եզրափակել է Ամստերդամը։