ԱՆՁՆԱԳՐԻ ԾԱՆԱԿՈՒՄ. ԹՈՒՐՔԱՄԵՏ ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆԱՐԳԵԼ ՈՒ ՆՍԵՄԱՑՆԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

ԱՆՁՆԱԳՐԻ ԾԱՆԱԿՈՒՄ. ԹՈՒՐՔԱՄԵՏ ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆԱՐԳԵԼ ՈՒ ՆՍԵՄԱՑՆԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

ԱՆՁՆԱԳՐԻ ԾԱՆԱԿՈՒՄ. ԹՈՒՐՔԱՄԵՏ ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆԱՐԳԵԼ ՈՒ ՆՍԵՄԱՑՆԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Կարելի է վստահորեն փաստել, որ ուզուրպատորների կուսակցությունն առավելագույնս օգտագործեց Ազգային ժողովի հեռացող կազմի աշխատանքի վերջին օրերն ու ժամերը՝ իրեն անհրաժեշտ որոշումները հապճեպ ընդունելու համար։ Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ հապշտապ ընդունված այդ մի շարք փոփոխություններն ու օրենքները վերաբերում են հենց ընտրական համակարգին։ Սեփական անլեգիտիմության գիտակցումը և հետագա հեռանկարների փխրունությունը ստիպում են Նիկոլին շտապ միջոցներ ձեռնարկել իշխանության պահպանումն ապահովելու համար, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում արտահերթ ընտրությունների, ինչպես նաև, անկասկած, ապագա հերթականների նշանառությամբ։

ԱՅԴ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, որոնք Հայաստանի ընտրություններին հանրապետության քաղաքացիների մասնակցության համար նստակեցության ցենզ են սահմանում, մեծ արձագանք հարուցեց հասարակական-քաղաքական դաշտում։ Սահմանադրության, օրենքների և քաղաքացիների իրավունքների նկատմամբ ռեժիմի բացարձակ կամայական վերաբերմունքն ու լկտիությունն առանձնակի ցայտուն դրսևորվեցին ՔՊ-ի այս նախաձեռնությամբ։ Կանացի կերպարանքով նիկոլական 4 ուսապարկերը, որոնք պատրաստ են կյանքը տալ հանուն իրենց շեֆի և սեփական բարեկեցության, առաջադրեցին «նախաձեռնությունը», իսկ մնացած ուսապարկերը, բնականաբար, կողմ քվեարկեցին։ Եվ այս ամենը՝ ռեկորդային կարճ ժամկետում։

Արտերկրում մշտապես բնակվող, սակայն ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող միլիոնավոր հայեր այս հանցավոր արկածախնդրության արդյունքում զրկվեցին ընտրություններին մասնակցելու Սահմանադրությամբ իրենց երաշխավորված իրավունքից։ Ընդ որում նրանց զգալի մասը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

Առանց որևէ հանրային քննարկման, առանց փորձագիտական խորհրդատվության ու լսումների, առանց ըմբռնելի բացատրությունների և հիմնավորումների (եթե, իհարկե, այդպիսիք ընդհանրապես կան), ՀՀ քաղաքացու կապույտ անձնագիրը որպես Հայրենիքի հետ անքակտելի կապի վկայություն խնամքով պահպանող սփյուռքահայերին պարզապես դուրս շպրտեցին երկրի ճակատագրի համար կարևորագույն բոլոր մակարդակների ընտրությունների գործընթացից։ Զրկեցին իրենց քաղաքացիական պարտքն իրացնելու իրավունքից, որը ոչ միայն ՀՀ Սահմանադրության և օրենքների, այլև միջազգային իրավունքի տեսանկյունից անխախտելի է և ենթակա չէ քննարկման։

Ասենք, իրավական տեսանկյունը տվյալ դեպքում շատերից լոկ մեկն է ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարման և բացահայտ անարգանքի համատեքստում։ Սփյուռքի նշանակությունը հայ ժողովրդի համար, միլիոնավոր հայերի գործուն մասնակցությունը անկախ Հայաստանի կյանքին՝ սկսած նրա գոյության առաջին օրերից, Սփյուռքի բազմակողմանի և անսպառ աջակցությունը երկրի կենսագործունեության բոլոր ոլորտներում՝ սկսած Արցախյան պայքարից, ֆինանսական օգնությունից և տնտեսական մասշտաբային նախագծերից ու ներդրումներից. այս ամենը և շատ այլ բաներ հիրավի եզակի երևույթ են դարձնում Հայաստան պետության և Սփյուռքի առանձնահատուկ կապերն ու փոխգործակցությունը համաշխարհային պրակտիկայում։

ԵՎ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՈՏՆԱՀԱՐՎԵՑ ՄԻ ԽՈՒՄԲ ՈՒԶՈՒՐՊԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ։ Այնպես չէ, թե ԸՕ փոփոխությունները նրանց ամենամեծ հանցագործությունն են հայոց պետականության և հայ ժողովրդի դեմ։ Բայց նման փոփոխությունների ընդունումը կեղծված ընտրություններից, Սահմանադրական դատարանի անթաքույց կողմնակալ որոշումից և թուրքամետ ռեժիմի կողմից իշխանության փաստացի յուրացումից հետո իշխանությունների առանձնակի ցինիկ և լպիրշ վերաբերմունք է դիտվում երկրի քաղաքացիների իրավունքների և ձայների նկատմամբ։

Մինչդեռ սա Հայաստանի Հանրապետության անձնագրի նկատմամբ բացահայտ ծաղրի բնավ առաջին օրինակը չէ։ Միայն վերջին ամիսների ընթացքում եղել է առնվազն ևս երկու այդպիսի օրինակ։

Հիշենք աշխարհասփյուռ հայերի համար սրբազան Արարատ լեռան պատկերը ՀՀ անձնագրերից բացառելու որոշումը, ինչպես որ նախկինում այն բացառվել էր մուտքի/ելքի դրոշմակնիքներից։ Կրկին առանց հանրային քննարկումների, ընդամենը փաշինյանական կառավարության որոշմամբ՝ Թուրքիային հաճոյանալու անթաքույց նպատակով։

Պարադոքսալ է, բայց փաստ. Արարատ լեռան պատկերը կար Խորհրդային Հայաստանի զինանշանի վրա, բայց ջնջվում է նիկոլական «ամենից ինքնիշխան» Հայաստանի զինանշանից և քաղաքացիների անձնագրեր